Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նա իր հանձնարարականներն ունի. Ռոբերտ Մելքոնյան

Նա իր հանձնարարականներն ունի. Ռոբերտ Մելքոնյան
02.11.2022 | 06:28

Եթե Նիկոլը գլուխը կախ, դասը չիմացող աշակերտի նման Սոչիում լսում էր Պուտինին, ձեզ թվում է համաձա՞յն էր նրա հետ:
Ամենևի՛ն:
Նա մտքում հավանաբար ասում էր՝ դու ասա-ասա, սակայն հարցը կլուծվի Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ ու Միացյալ Նահանգների թողտվությամբ:


Այդ հանդիպումը ռուսները նախաձեռնեցին, որպեսզի ցույց տան, որ իրենք դեռ «շնչում» և «արտաշնչում» են:.
Իսկ այսօր Իրանում ընթացող նրա հանդիպումը շատ կարևոր է, եթե գիտակցի ու կարողանա լրջորեն քննարկումներ կատարել, իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը և ինքնուրուն որոշումներ կայացնել, ինչին ես կասկածում եմ:
Չեն թողնի, դրա իրավունքը ինքը չունի, նա իր հանձնարարականներն ունի, որոնցով էլ զբաղված է ու իրականացնում է:


Լուրջ և նուրբ, պատասխանատու և վճռորոշ գործընթացներ են կատարվում, որոնց Նիկոլը, իր այս «ճիլոյի կամանդով», պատրաստ չէ ու դրա ունակությունը չունի:

Դիտվել է՝ 10870

Մեկնաբանություններ